Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թևանյան Անդրանիկի հետ քիչ առաջ այցելեցինք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հանդիպեցի քաղաքական հետապնդումների ենթարկվող պայքարի մեր ընկերներ Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտոյանին և Գևորգ Մուրադյանին: Տղերքը պինդ են ու մարտական: Եթե ռեժիմը կարծում է, որ կալանքով կարող է տղերքի կամքն ու ոգին կոտրել, չարաչար սխալվում է: Պայքարն արդար է, նպատակը՝ վեհ, ելքը՝ հաղթանակ»: