05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց կազմակերպում է առանց քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականի տրամադրման գործընթաց:
Այս մասին հայտնում են Ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ծառայողական քննության արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով հանդիպել են ոստիկանության կապիտանին։
Վերջինս տեղեկացրել է, որ 150-250 հազար դրամ կաշառք տալու եղանակով կարող է աջակցել առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալուն: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում քաղաքացիները 2021 թվականի հոկտեմբերից 2022 թվականի ապրիլ անձամբ կամ մտերիմների միջոցով ոստիկանության կապիտանին են տվել պահանջած 150-ից 50 հազար ական դրամները։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ոստիկանության կապիտանը, ի սկզբանե նպատակ չունենալով աջակցել վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացին, խաբեությամբ հափշտակել է գումարները:
Ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ և որոշում է կայացվել ոստիկանության ծառայողին ներգրավել որպես մեղադրյալ։
Նախաքննությունը շարունակվում է: