կարևոր
1678 դիտում, 8 ամիս առաջ - 2022-07-13 15:19

«Սիզընս» այգու ամբողջ տարածքում կարգելվի ինքնագլորների օգտագործումը

«Սիզընս» այգու ամբողջ տարածքում կարգելվի ինքնագլորների օգտագործումը

Արամի և Փավստոս Բուզանդ փողոցների մեջտեղում գտնվող «Սիզընս» այգին հայտարարել է ինքնագլորներից օգտվելու արգելքի մասին:

Այգու հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, մենք որոշում ենք կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը: 

Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը:

Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանցնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ

Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում Սիզընս այգում»: