կարևոր
877 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-13 15:33

Կիեւում հայտարարել են, որ ամսական 9 մլրդ դոլարի կարիք ունեն Արեւմուտքից բյուջեի պակասուրդի ծածկման համար

Կիեւում հայտարարել են, որ ամսական 9 մլրդ դոլարի կարիք ունեն Արեւմուտքից բյուջեի պակասուրդի ծածկման համար

Ուկրաինան 9 միլիարդ դոլարի չափով ամենամսյա տնտեսական օգնության կարիք ունի Արեւմուտքի երկրներից բյուջետային ծախսերի ծածկման համար: Այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի հարցերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեգ Ուստենկոն, որի խոսքը հուլիսի 13-ին մեջբերում Է բրիտանական Financial Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ ամիսներին մենք պետք Է ստանանք ամսական 9 միլիարդ դոլար 5 միլիարդ դոլարի փոխարեն,- ասել Է նա:- Մենք բոլոր դեպքերում կփորձենք գոյատեւել, բայց առանց մեր դաշնակիցների կողմից ֆինանսական օժանդակության դա կլինի ոչ թե բարդ, այլ գործնականում անհնար»: Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ պետբյուջեի եկամտային մասը երեք երրորդով համալրված Է վարկերի եւ դրամաշնորհային օգնության հաշվին: Ըստ որում երկրի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել Է, որ Ուկրաինայի բյուջեի պակասուրդը կազմում Է ամսական 5 միլիարդ դոլար: Ապրիլին նա կանխատեսել Էր, որ կարճաժամկետ ապագայում Կիեւին անհրաժեշտ Է ֆինանսական օժանդակություն ամսական 4 – 5 միլիարդ դոլարի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: