17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Քրիս Փափասը փաստաթուղթ է պատրաստել, որը նախատեսում է խիստ վերահսկողության տակ առնել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների հնարավոր վաճառքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ կոնգրեսականն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում նախատեսվում է «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքում» 2 նախապայման ավելացնել: Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պետք է իրկանացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է ներկայացնի այն քայլերը, որոնք կկանխարգելեն Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքների իրականացումը:
Նշվում է, որ Փափասի բերած նախագիծը ներկայացվել է որպես հավելյալ ակտ «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»: Նախագծի տակ որպես համահեղինակներ ստորագրել են ընդհանուր առմամբ 15 կոնգրեսական: