12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 20 մլն դրամի չափով: Այս մասին այսօր որոշում կկայացնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար:
Պարզվում է, որ ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չի պահպանել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետները, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, իսկ ընկերության ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել վերջինիս պատասխանատվության չենթարկելու համար:
Օրինակ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 235, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 308 դիմող անձանց սպառման համակարգերը հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ միացված չեն եղել էլեկտրական ցանցին, միացվել են ավելի ուշ: Կբողոքարկի արդյոք ՀԷՑ-ը հանձնաժողովի որոշումը՝ ցույց կտա ժամանակը:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում