05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Անցած տարի սեպտեմբերին՝ իրենց այգու բերքից ստացած այս սպիտակ գինին մյուսների հետ հատուկ խնամքով են պահում: Այստեղ ամեն մեկն իր ճակատագիրն ունի:
2016-ից շուկա մտած «Ալլուրիան» տարեկան արտադրում է մոտ 15-20 հազար շիշ գինի: Այս թվի ուղիղ կեսն էլ արտահանում է 11 երկիր. հիմնականում՝ Ճապոնիա: Սակայն, այս տարի մաթեմատիկական հաշվարկը չի գործում. անգամ մեկ շիշ չեն արտահանել: Պատճառներից մեկը՝ դրամ-դոլար փոխարժեքի տատանումներն են:
Հիմա արտահանման փոխարեն գինին սպառում են տեղական շուկայում, սակայն ընկերության համահիմնադրի կարծիքով` դա լուծում չէ:
Գինու արտադրությամբ Մաչանյանների ընտանիքը զբաղվում է արդեն մի քանի տասնամյակ: Դեռեւս Վանում Սամվելի պապի պապերը խաղողի մեծ այգիներ են ունեցել: 2017-ին Սամվելը եղբայրների հետ գնացել է Արեւմտյան Հայաստան ու շատ հավանական է, որ հենց իրենց պապիկի խաղողի այգուց շիվեր են բերել. դրանցից մեկը հիմա իրենց բակում է:
Մոտ 15 տոկոսով արժեզրկված դոլարը ոչ միայն գինեգործների, այլեւ արտահանողների համար նշանակում է առնվազն 15 տոկոսով պակաս եկամուտ:
«Մարանն» անկախ Հայաստանի առաջին գինի արտադրող մասնավոր ընկերությունն է: Այժմ արտահանում է տասից ավելի երկրներ: Բացի դրամի արժեւորումից Ավագ Հարությունյանն առանձնացնում է բեռնափոխադրման ծառայությունների գների բարձրացումը: Չնայած բազմաթիվ խնդիրներին գործարարները մի հարցում համակարծիք են. իրենց գլխավոր թշնամին անորոշությունն է: Շեշտում են՝ պետությունն իրավունք չունի իրենց մենակ թողնել. պետք է աջակցի, լուծումներ առաջարկի:
Այս տարեսկզբից մինչեւ ապրիլ Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 36.4%-ով:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում