17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցը Հայաստանի շահերից բխող որեւէ տարր չի պարունակում: Թուրքիայի նախագահի քաղաքական կերպարին, հռետորաբանությանն ու հայատյացությանը քաջատեղյակ Ռուբեն Մելքոնյանն է վստահեցնում: Թուրքագետը շեշտում է՝ Փաշինյանի Վարդավառը շնորհավորող Էրդողանը իրականում հեռու է դիվանագիտական էթիկայից:
Տարածաշրջանի գլխավոր ագրեսորը Հայաստանը պարբերաբար ներկայացնում էր որպես անվտանգային սպառնալիք: Այս պատճառով թուրքագետը արդարացված չի համարում ակնկալիքը, թե հայ-թուրքական տարբեր մակարդակներով շփումները կարող են կանխել Հայաստանի գլխին կախված թուրքական սպառնալիքը:
Սա Հայաստանի վարչապետը հայտարարում էր դեռ Արցախի դեմ պատերազմի օրերին: Այսօր հռետորաբանությունը փոխվել է. հայերի հանդեպ թուրք պաշտոնյաների ատելության դրսեւորումները, հրապարակային վիրավորանքները, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը, Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ, մոռացվել են:
Փոխադարձ տոներ շնորհավորելուց զատ, ըստ 2 կողմի նույնաբովանդակ հաղորդագրությունների, Էրդողանն ու Փաշինյանն ակնկալում են, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի համաձայնություններից մեկը՝ ամենասեղմ ժամկետում հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումն է 3-րդ երկրների քաղաքացիների համար:
Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից մեկ շաբաթ անց եւ Էրդողանի հետ հեռախոսազրույցից 2 օր առաջ Փաշինյանը տեղում ծանոթացել էր Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Հատկանշական է, որ Հայաստանի պետբյուջեից ճանապարհի շինարարության ֆինանսավորումը կառավարությունը հաստատել էր հայ-թուրքական կարգավորման այս գործընթացի մեկնարկից եւ նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ:
Թուրքագետը վստահ է՝ ճանապարհի կառուցման կազմակերպական աշխատանքները հարցի տեխնիկական կողմն են: Մինչդեռ, կարեւորը գաղափարն է: Թուրքագետը եզրակացնում է՝ հայ-թուրքական այս ամբողջ գործընթացի գաղափարական հիմքերը դրվել են հենց 2018 թվականին:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում