կարևոր
1150 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-12 17:26

Մեր գյուղի մասին Կառավարության անդամներին տեղյակ պահեք, որ իմանան այսպիսի գյուղ կա․ Բարեկամավանի գյուղացի

Մեր գյուղի մասին Կառավարության անդամներին տեղյակ պահեք, որ իմանան այսպիսի գյուղ կա․ Բարեկամավանի գյուղացի

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է

«Տավուշի մարզի սահմանապահ Բարեկամավան գյուղն է: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ այստեղ ենք: Սեյրան Օհանյանի համար այս գյուղը, հարակից գյուղերի պես, դարձել է հարազատ, և տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր իրականացրել է սահմանապահ այս գյուղերում: Գյուղացիներից շատերը զարմացել են, որ Երևանից մարդ է եկել: Նրանց հետ զրուցեցինք դարդ ու ցավից, եղած խնդիրներից, իսկ թշնամու կրակակետերի տակ գտնվող այս գյուղը բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ ունի՝ գազաֆիկացում, խմելու, ոռոգման ջուր և այլ: Զրույցից հետո գյուղացիներից մեկը մոտեցավ և մի խնդրանք փոխանցեց. մեր գյուղի մասին Կառավարության անդամներին տեղյակ պահեք, որ իմանան այսպիսի գյուղ կա:

Տավուշի մարզի բնակավայրեր պատգամավորական մեր այցի նպատակը նաև անվտանգային հարցեր ուներ: Եղած մտահոգությունների և հարցադրումների մասին պատգամավորական լիազորությունների շրջանակում Կառավարության անդամներին ոչ հրապարակային հարցեր կուղղենք»: