կարևոր
3583 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-12 16:59

«Մոռացված հայրենիք» ֆիլմն արդեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆիլմացանկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի իրենց պատմական հողերից արմատախիլ եղած մարդիկ են, որոնք հաստատվել են Սյունիքում: Եգիպտացի լրագրող եւ ռեժիսոր Էսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» վավերագրական ֆիլմը հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածի կյանքի մասին է: Երկու տարվա աշխատանքներից հետո այն արդեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆիլմացանկում է: 
Էսսամ Նագիի խոսքով փաստավավերագրական ֆիլմն աշխարհին պատմում է ճշմարտությունը Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքների մասին: Պատկերելով խիզախ հայուհիների՝ մայրերի, դուստրերի, քույրերի կյանքը՝ այն ցույց է տալիս նրանց հավատը, տոկունությունը, հույսերն ու երազանքները՝ միահյուսված հայոց պատմությանը: 
«Հայերը պարզապես հարավկովկասյան ազգ չեն, Հայաստանը շատ հին մշակույթ է, որը մեծապես ազդել, նպաստել եւ ձեւավորել է այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք այսօր»: Այս կարծիքին էր Էսսամ Նագին դեռ 2017 թվականին՝ իր «Ի սկզբանե Հայաստանն էր» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումից հետո:  
Եգիպտացի կինոռեժիսորը ֆիլմի ավարտին պարգեւատրեց ֆիլմում նկարահանված, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Հարութ Քոչարյանին՝ պատերազմին մասնակցելու, հայրենի հողը պաշտպանելու եւ նվիրվածության համար: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը