12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Եվրամիության խորհուրդը՝ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով հաստատել է 2023 թվականի հունվարի 1-ից եվրոյի գոտուն Խորվաթիայի անդամացման որոշումը: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության՝ հուլիսի 12-ին հրապարակված հայտարարության մեջ:
«ԵՄ-ի խորհուրդն ընդունել է անհրաժեշտ իրավական ակտերը: Խորվաթիան կդառնա Եվրամիության 20-րդ երկիրը, որն անդմակացում Է եվրոյի գոտուն»,- ասված է փաստաթղթում: Ավելի վաղ այդ որոշումը հաստատել են հունիսի 24-ին ԵՄ-ի գագաթնաժողովը եւ հուլիսի 5-ին Եվրախորհրդարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: