12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական վարչությունից ստացված «Հետք»–ի հարցման պատասխանից:
Պատգամավորները պարգևատրվել են պաշտոնային մեկ դրույքաչափի` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Նշենք, որ կախված զբաղեցրած վարչական պաշտոնից, պատգամավորների աշխատավարձերի չափը տարբեր է, օրինակ մշտական հանձնաժողովի նախագահինը 793680 դրամ է (հարկերը ներառյալ), հանձնաժողովի փոխնախագահինը` 694470 դրամ է (հարկերը ներառյալ), վարչական պաշտոն չզբաղեցնող պատգամավորինը` 661140 դրամ (հարկերը ներառյալ):
Խորհրդարանից հրաժարվել են ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության հավելվածը տրամադրել` որակելով անձնական տվյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը ասել էր, որ ընդդիմությունը չի պարգևատրվել։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։