կարևոր
814 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-12 16:20

Հուլիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հուլիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

 

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +39, երեկոյան՝ +36 աստիճան տաքություն: