կարևոր
874 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-12 15:42

Էրդողանը Թուրքիայի միջնորդությունն է առաջարկել ռուս-ուկրաինական հարցում

Էրդողանը Թուրքիայի միջնորդությունն է առաջարկել ռուս-ուկրաինական հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցներ է ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ, քննարկել է սիրիական ու ռուս-ուկրաինական հարցերը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը

Էրդողանը նշել է, որ ժամանակն է եկել գործի անցնել Սև ծովում հացահատիկի արտահանման նպատակով անվտանգ միջանքների ձևավորման շուրջ ՄԱԿ-ի պլանի հետ կապված։

Զելենսկիի հետ զրույցում էլ շեշտել է, որ շարունակում են իրենց աշխատանքները ՄԱԿ-ի պատրաստած պլանի շուրջ՝ Ուկրաինայի հացահատիկային արտադրանքը համաշխարհային շուկա հասցնելու համար։

Նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լուծումն ամեն դեպքում լինելու է դիվանագիտական ​​ճանապարհով, ուստի և բանակցությունների սեղանը պետք է բաց մնա՝ Թուրքիայի առաջնորդը հայտնել է, որ իրենք պատրաստ են ստամբուլյան գործընթացին ցուցաբերել ցանկացած տեսակի անհրաժեշտ աջակցություն՝ ներառյալ միջնորդությունը։