12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Եվրամիության երկրների Նախարարների խորհուրդը համաձայնեցրել Է Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի նոր վարկի տրամադրումը մակրոֆինանսական օժանդակության փաթեթից, հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Twitter-ում։
«ԵՄ-ն մեծացնում Է Ուկրաինայի ֆինանսական օժանդակությունը. ԵՄ-ի նախարարները հենց նոր հավանություն տվեցին 1 միլիարդ եվրոյի վարկին»,- գրել Է նա:
Այս հարցը հուլիսի 12-ին քննարկվել Է Միության երկրների Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների խորհրդում: Այս օժանդակությունը հուլիսին առաջարկել Էր տրամադրել ԵՀ-ն, բայց դրան պետք Է հավանություն տային ԵՄ-ի Երկրների խորհուրդը եւ Եվրախորհրդարանը (ԵԽ): ԵԽ-ն «կանաչ լույս» Է տվել անցյալ շաբաթ:
Միջոցները կլինեն մակրոֆինանսական օգնության նոր փաթեթից, որի մասին Եվրահանձնաժողովը հայտարարել Է մայիսին: Դրա ընդհանուր ծավալը կարող Է կազմել 9 միլիարդ եվրո: Մայիսյան փաթեթը հավանության Է արժանացել Եվրամիության երկրների ղեկավարների կողմից, բայց վերջնական հավանության չԷր արժանացել Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի երկրների խորհրդի կողմից: ԵՀ-ն հուլիսին հայտնել Է, որ Ուրաինային 1 միլիարդ եվոն կտրամադրվի երկարաժամետ վարկերի տեսքով բարենպաստ պայմաններով:
Հենց այդ ժամանակ նա նշել Է, որ հենց որ Եվրոպայի խորհրդարանը եւ ԵՄ-ի Խորհուրդը հավանություն տան այդ առաջարկությանը եւ Ուկրաինայի իշխանությունների հետ ստորագրվեն համապատասխան փոխըմբռնման մասին հուշագիրը եւ վարկի մասին համաձայնագիրը, նա արագորեն երկրին կտրամադրի այդ միջոցները: Ավելի ուշ ԵՀ-ում հայտնել են, որ մտադիր են վարկը փոխանցել ամռանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: