կարևոր
745 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-12 11:51

Վերհիշենք հենց Փաշինյանի հայտարարությունները. Վարդևանյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազանգի մասին

Վերհիշենք հենց Փաշինյանի հայտարարությունները. Վարդևանյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազանգի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է

«Հարգելի գործընկերներ

Ակնհայտ է, որ ցանկացած պետական պաշտոն զբաղեցնող պետք է պատասխանատու լինի իր հայտարարությունների համար: Ավելին` ամենաբարձր պաշտոն զբաղեցնողի դեպքում այդ նշաձողը շատ ավելի բարձր է լինում: Հրապարակայնորեն քանիցս հայտարարվել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող մեկուսի դիտարկվել 44-օրյա պատերազմի հանգամանքներից ելնելով Թուրքիայի դերակատարումից:

Իհարկե եկեք վերհիշենք հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները.

«Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը». 02.10.2020;

«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»: 02.10.2020;

«Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք»: 13.10.2020:

Իսկ հիմա արձանագրենք նշվածի վերաբերյալ ոչ մի գործողություն, ոչ մի հետևողականություն, Թուրքիայի քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն, Շուշիի խայտառակ հռչակագիր ու Հայաստանի արձագանքը. 11.07.2022` «Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ»»։