կարևոր
742 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-12 10:51

Մի քանի արձանագրումներ մամուլի ասուլիսից․ Իշխան Սաղաթելյան

Մի քանի արձանագրումներ մամուլի ասուլիսից․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկվա մամուլի ասուլիսից մի քանի արձանագրումներ է ներկայացրել․

  • ՀՀ իշխանությունների պնդումները, թե կա միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերյալ, անհիմն են, նման ընդգծած պահանջ գոյություն չունի։
  • Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ ներքաղաքական կյանքի մասին զեկուցումները իրենց մայրաքաղաքներ ներկայացնում են միակողմանի:
  • Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր ընթացքը, իր գործությունեությունը և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն ու կրում պատասխանատվություն։ Մենք գիտենք և բազմաթիվ անգամ ասել ենք, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա։
  • Մենք խորհրդարան չենք գնա այս իշխանությունների օրակարգով, մեր և նրանց օրակարգերն հատման կետեր չունեն։ Նրանց օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության շահերի հետ որևէ առնչություն չունի։ Մենք չենք պատրաստվում գնալ խորհրդարան, առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել այդ ճանապարհով՝ սպասարկելով նրանց օրակարգը։
  • Թուրք-ադրբեջանական պատվիրակությունները փորձում են մեր շարժումը դրսում ներկայացնել ռևանշիստական ուժերի պայքար,ովքեր ձգտում են տարածաշրջանը ապակայունացնել, և նրանց թեզերը աջակցություն են ստանում քպական շրջանակներից,ակնհայտ է ,որ մենք պայքարում ենք մի քանի ճակատներով՝օրվա իշխանության և նրանց տերերի:
  • Գրեթե բոլոր մարզերում արդեն ձևավորվել են «Դիմադրություն» շարժման խորհուրդները: Այո, հիմա հանրահավաքները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, իսկ մնացած օրերը մեզ համար լիարժեք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք:

Հաջորդ փուլ պետք է մտնենք ավելի կազմակերպված և հասնենք վերջնական հաղթանակի: