կարևոր
910 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-12 10:32

Եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեի Հայաստան, միևնույնն է, լինելու էին մարդիկ, որ դեմ էին խոսելու. Ծառուկյան. «Ժողովուրդ»

Եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեի Հայաստան, միևնույնն է, լինելու էին մարդիկ, որ դեմ էին խոսելու. Ծառուկյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում Ծառուկյանն ասում է, որ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն դրախտը բերեր Հայաստան, միեւնույնն է, լինելու էին մարդիկ եւ շրջանակներ, որ դեմ էին խոսելու։

«Լինելու էին նաեւ մարդիկ, որ պատվիրելու եւ կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի, ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետեւյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին եւ առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ»,- ընդգծում է նա։

ԲՀԿ առաջնորդը վստահեցնում է՝ արձանի գաղափարը ստացել է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը, ու բազմաթիվ քանդակագործներ, ճարտարապետներ մասնակցել են մրցույթին, որոնց հետո պարբերաբար զրույցներ է ունեցել ու լսել նրանց խոսքը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում