08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Այս կինը Բերձորից է տեղահանվել: Լեւոն Մելիքյանը Բերձորի քաղաքապետարանում է աշխատել, ասում է՝ Արցախում մարդավարի ապրել են, արդեն երկրորդ տարին է՝ փողոցներն են ընկել: Հեռախոսի մեջ պահած Արցախի տունն է ցույց տալիս:
44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղից տեղահանված արցախցիներն են, բողոքի ակցիա են անում Հայաստանում Արցախի կառավարության շտաբի դիմաց: Պահանջում են իշխանություններից՝ լուծել իրենց բնակարանների հարցը: Պնդում են՝ կառավարության հատկացրած 10 միլիոն դրամով անգամ հավաբուն չեն կարող գնել: Իշխանությունները ոչնչից աղմուկ են հանել:
Քաշաթաղցիները պնդում են՝ Հայաստանի կառավարությունը ստում է, երբ հայտարարում է, թե Արցախից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծում են: Նրանց խոսքով՝ Կառավարության խոստացած 10 միլիոնի սերտիֆիկատը շատերը չեն ստացել, իսկ ստացողներին էլ վերջնահաշվարկի արդյունքում ավելի քիչ գումար է տրամադրվել:
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը լսել է դրսում բարձրացված խնդիրները, հորդորել՝ գրավոր ներկայացնել Արցախի կառավարությանը: Քաշաթաղցիները պնդում են՝ Արցախի իշխանությունը ձեռքերը լվացել է այս հարցում:
Մանրամասները ներկայացնում է Լիանա Սարգսյանը