12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Բեղմնավոր աշխատանք ու հաջողություն էլ է Սաղաթելյանն ի սրտե մաղթում մանդատները վայր դրած իր ընդդիմադիր գործընկերներին: Չի էլ բացառում, որ նման դեպքեր էլի լինեն, բայց դա ամենահեշտ ճանապարհն է համարում:
Վարչապետի տիկնոջը վարդերով դիմավորած Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի քայլի համար ափսոսում է Իշխան Սաղաթելյանը, չէ՞ որ նա ընդդիմադիր է եղել, ապօրինի ազատազրկվել է: Նման դեպքերի կրկնությունը եւս չի բացառում, բայց բացառում է, որ դրանք կարող են մեծ ազդեցություն ունենալ շարժման վրա:
Սաղաթելյանը շարունակում է պնդել, որ ընդդիմադիրները խորհրդարան են վերադառնալու միայն իրենց օրակարգով, ինչպես, հիշեցնում է, գնացին Արցախի հարցով նիստ նախաձեռնելիս:
Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությունն ընդդիմության ձեռքին եւս մի գործիք է համարում, որը կօգտագործեն, երբ կլինեն բավարար հիմքեր:
Ոչ հանրահավաքային օրերին ընդդիմությունը ձեռքերը ծալած չի նստում. կազմակերպական աշխատանքներով է զբաղված. ասում է Իշխան Սաղաթելյանն ու տեղեկացնում գրեթե բոլոր մարզերում Դիմադրություն շարժումը գրասենյակներ, խորհուրդներ է ձեւավորել:
Իսկ ընդդիմադիրներին եռամսյա վարժական հավաքներին մասնակցելու ցուցում տվող Պաշտպանության նախարարին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հորդորում է զբաղվել սահմանների պաշտպանությամբ:
Պապիկյանին իր գործով զբաղվելու հորդորը Սաղաթելյանն անում է՝ հիշեցնելով, որ նրանք իշխանության են եկել խաղաղություն խոստանալով, բայց մնում են՝ պատերազմի մասին ահազանգելով: Իսկ նոր պատերազմն այս իշխանությունների օրոք Սաղաթելյանը կործանարար է համարում:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում