կարևոր
778 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-11 18:48

Հայաստան է ժամանել Լիոնի նախկին քաղաքապետ, ներկայիս քաղաքային խորհրդի անդամ Ժորժ Քեփենեկյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջին մասնագիտությամբ բժիշկ, հետո նաեւ Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, ներկայիս քաղաքային խորհրդի անդամ Ժորժ Քեփենեկյանը մեր երկիր է ժամանել իր բազմամյա փորձը տեղի գործընկերների հետ կիսելու համար: Նախագիծն իրականացվում է Մատենա միջազգային դպրոցի՝ «ՀՀ Համայնքների արդյունավետ կառավարում» թեմայով՝ համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակներում: Քեփենկյանը հիմա նաեւ Մատեն միջազգային դպրոցի խորհրդի անդամ է: 
Վարպետության դասի ընթացքում Քեփենեկյանը մասնակիցների հետ կիսվել է Լիոնում կառավարաման ընթացքում իրեն հանդիպած խոչընդոտներով եւ դրանց լուծումներով: Թեեւ Հայաստանն ու ֆրանսիան կառավարման տարբեր մոդելներ ունեն, բայց ցանկացած դեպքում առաջնային ու կարեւոր դերում հարկ է դնել ժողովրդավարությունը, նշում է Քեփենեկյանը: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային կառավարման գործընթացներում բնակիչների ներգրավմանը վերաբերող թեմաներ եւ հատկանշական է, որ այս հարցում կա ընդհանրական մոտեցում: Կողմերը կարեւորել են մարդկանց տեղեկացված լինելը նախատեսվող փոփոխություններին: 
«Ապրելու երկիր» կուսակցության համայնքային ներկացացուցիչները կարեւորում են նման նախագծերը եւ վստահեցնում, որ փորձի փոխանակումը կօգնի՝ իրենց համայնքներում դրական փոփոխություններ անելու հարցում: 

Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը