17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․
«Թուրքիան իր ռազմավարությունն իրականացնում է աստիճանաբար։ Ամեն տարի այն գրավում է որոշ հատվածներ, հատկապես ռազմավարական նշանակության բլուրների ու լեռների գագաթները, հիմնում է այնտեղ ռազմական բազաներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ իր ապագա ռազմագործողությունների համար»։
Քուրդ քաղաքական գործիչ, Իրաքյան Քրդստանի խորհրդարանի նախկին խոսնակ Յուսուֆ Մոհամմեդը այսպես նկարագրում Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսի աստիճանական, «սողացող» նվաճումը։
Սակայն այն լիարժեք կիրառելի է Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերից հետո Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզերում իրականացվող ռազմական գործողությունների համար։ Իշխանասար, Սև լիճ, Ներքին Հանդ, Կութ և այլ հատվածների «չոլային» տարածքների նվաճումը արվում է առաջիկա մեծ ռազմագործողության համար, որի նպատակը առնվազն Սյունիքի լիարժեք օկուպացիան է։
Հերթական անգամ հիշեցնեմ, որ եթե ուզում ենք իմանալ, թե ինչ է սպասվում մեզ, կարող եք բացել Սիրիայում ու Իրաքում Թուրքիայի քաղաքականությունը նկարագրող հոդվածներն ու գրքերը ու գրեթե 100% ճշտությամբ անել անհրաժեշտ կանխատեսումները։ Այս ապագան կանգնեցնելու միակ ձևը, ինչպես կռահում եք, կապիտուլյանտի հեռացումն է և ազգային իշխանության վերստեղծումը։
հ.գ. Կից քարտեզում Թուրքիայի ներկայությունն է Հյուսիսային Իրաքում։