կարևոր
1174 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-11 13:25

Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին. «Հետք»

Հատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամին. «Հետք»

«Հետք»-ը գրում է.

«Մինչ Հայաստանի կառավարությունը նախորդ նիստում դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան ստորոտում գտնվող հսկայական հողեր չնչին գնով օտարվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

«Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։

Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով»: