կարևոր
1114 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-11 13:13

Միջազգային կառույցներում Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն․ Իշխան Սաղաթելյան

Միջազգային կառույցներում Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն․ Իշխան Սաղաթելյան

Եվրոպական խորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ գլխավոր օրակարգը եղել է Արցախը, արցախյան բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությունը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը հայտնեց, որ ԵԽ-ում հանդիպումներ է ունեցել Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի երկու փոխնախագահների, համազեկուցողի, Հայաստանի և Արցախի բարեկամական խմբերի ղեկավրների հետ:

Նրա խոսքով՝ բոլոր հանդիպումների ժամանակ քննարկման հիմնական օրակարգը եղել է Արցախը և բանակցությունների գործընթացը, ինչպես նաև ՀՀ անվտանգության և ներքաղաքական հարցերը: 

«Միջազգային կառույցներում, մասնավորապես, ԵԽ-ում, Հայաստանի ու Արցախի  շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն, ու այդ հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ  ժողովրդի շահը», - նշեց Իշխան Սաղաթելյանը, և հավելեց, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու միջազգային պահանջ գոյություն չունի, թեև ՀՀ իշխանությունները հակառակն են պնդում։

«Այլ հարց է, որ գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ, խաղաղության օրակարագ, բայց երբ որ այդ հանդիպումների ժամանակ շատ մանրամասն ու հիմնավոր կերպով բացատրում ենք, որ հայ ժողովուրդը ձգտում է այդ խաղաղությանը, բայց այն չի կարող լինել մեր հայրենզրկման գնով և պարրտադրված խախաղությունը տարածաշրջանում չի կարող  բերել կայունություն, այդ հիմնավորումներն իրնե համար հասկանալի են լինում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: