կարևոր
2125 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-11 12:46

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո. Գագիկ Ծառուկյան հիմնադրամ

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո. Գագիկ Ծառուկյան հիմնադրամ

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադիրքին առնչվող քննարկումներին․ հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար:

Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»:

Ավելի վաղ թեմայի շուրջ հայտարարություն էր տարածել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ նշված էր, որ ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը նախարարությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին: