12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 771-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կատարվել է 5256 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ:
Առ այսօր ապաքինվել է 413 043 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 226:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների թիվը 8626 է: