կարևոր
1360 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-11 09:16

Իշխան Սաղաթելյանն այսօր հանդես կգա մամուլի ասուլիսով

Իշխան Սաղաթելյանն այսօր հանդես կգա մամուլի ասուլիսով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 11֊ին հանդես կգա մամուլի ասուլիսով. այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի՛ հայրենակիցներ

 Վաղը՝ հուլիսի 11֊ին, ժամը՝ 12։30֊ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում հանդես կգամ մամուլի ասուլիսով։

 Ասուլիսի ընթացքում կամփոփեմ Եվրոպական խորհրդարան իմ այցի արդյունքները, կանդրադառնամ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։ 

Ասուլիսին, բնականաբար, կանդրադառնամ նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։

Սիրով պատրաստ եմ պատասխանելու լրատվամիջոցների հարցերին»,- նշել է նա: