կարևոր
3661 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-09 22:28

Հատիս լեռան վրա մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանից 35 կմ-ի վրա, Հատիս լեռան գագաթին է տեղադրվելու Հիսուսի 33 մետրանոց բարձրադիր արձանը: Հիմնարկեքն է: Տարածքում ենթակառուցվածքներ էլ կլինեն. ճանապարհների, ջրագծերի, գազի, էլեկտրականության աշխատանքներն արդեն սկսվել են: 
Գագիկ Ծառուկյանի` Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը Հայաստանի կառավարությունը դրական եզրակացություն է տվել: Տեղում երկկողմ հուշագիր է ստորագրվում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ այն տուրիստական հոսքեր կբերի: 
ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պոլոլիկաշվիլին համամիտ է՝ զբոսաշրջային նոր հոսքեր կլինեն: 
Դեպի արձան տանող ճամփին ժամանցի եւ սննդի վայրեր են կառուցելու՝ ռեստորաններ, հյուրանոցներ: Ծառուկյանին հիշեցրին՝ Հիսուսը Երուսաղեմում քանդեց տաճարի վաճառակետերը: 
Կառավարությունը որոշեց պետական բյուջեից 4,2 մլրդ դրամ տրամադրել «Շանգրի լա» խաղատան տուրքը մարելու համար, որի գործունեությունը ժամանակավորապես արգելվել էր: Սա եւս հարցեր է առաջացրել: 

Մանրամասները ներկայացնում է Լիանա Սարգսյանը