կարևոր
2746 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-09 22:06

«Համազգայինի» ուսանողական ֆորումը տեղի է ունենալու հուլիսի 8-ից հուլիսի 19-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վահանը 5 տարի առաջ Քեսաբից մասնակցել էր Համազգային հայ հոգեւոր կրթական եւ մշակութային միության նախաձեռնած ֆորումին: Այնքան էր տպավորվել, որ այս տարի արդեն որպես պատասխանատու է մասնակցում ֆորումին: 
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական Ֆորումը Համազգայինի ավանդական ծրագրերից է: Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու, ազգային հանձնառություններ ներարկելու ձեռնարկ է: Այս տարի եւս աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան են եկել 16 երիտասարդներ, ովքեր հուլիսի 8-19 կշրջեն Հայաստանով, կծանոթանանան տեղի պատմությանն ու մշակույթին: 
Ծրագիրը մեկնարկել է 1994 թվականին, մինչ օրս ամեն տարի երիտասարդներին Հայաստան բերելու նպատակներից է հայրենիքը ճանաչելը, քանի որ ըստ կամակերպիչների՝ հայրենիքը սիրում են, երբ ճանաչում են ու կարողանում շոշափել ամեն քարը: 
Ֆորումի 11 օրվա ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ կունենան հանդիպելու հայրենի մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, կլսեն պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, իրենց հայաստանցի հասակակիցների հետ կքննարկեն ժամանակակից հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ: Սփյուռքում ապրող երիտասարդներին ծանոթացնելով Հայաստանի պատմությանն ու մշակույթին, կազմակերպության անդամները փորձել են արտասահմանի մեր հայրենակիցներին մշտապես կապի մեջ պահել հայրենիքի հետ: 

Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը