05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ռաջն արդեն չի պատկերացնում իր կյանքն ուրիշ երկրում: Ասում է Հայաստանում ամեն ինչ այլ է՝ ինքն իրեն շատ ապահով է զգում: 38 տարեկան էր, երբ Հնդկաստանից եկավ Հայաստան: 4 տարիների ընթացքում հասցրել է ընտանիք կազմել հայ աղջկա հետ: Ավելին բացել իր ավտոլվացման կետը, եւ սիրով սպասարկում է մարդկանց: Անգամ ունի իր մշտական հաճախորդները: Հայաստան էր եկել ընկերոջ հետ, բայց սերը եւ ստացած ջերմությունը հանգեցրեց Հայաստանում ապրելու կարեւոր որոշմանը: Ռաջին հատկապես զարմացրել է հայերի սրտացավությունը: Կատակում է՝ սովորել է հայերեն, որ հասկանա իր երեխաներին:
Սակայն բոլորը Ռաջի պես չեն: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ հնդիկների համար Հայաստանը հարմար վայր է աշխատանք գտնելու համար, որովհետեւ նրանց երկրում, հատկապես գյուղերում, ստանում են ամսական 20-30 դոլար աշխատավարձ, այն էլ՝ եթե այդ աշխատանքը կա: Հայաստանում հնարավորություն ունեն 15 անգամ ավելին վաստակելու: Նախորդ տարվա տվյալով՝ միայն աշխատանք գտնելու նպատակով Հայաստան են եկել ավելի քան 3000 հնդիկներ: Նրանք հաճախ խմբերով են ապրում, որպեսզի էժան լինի եւ աշխատում են այն ոլորտներում, որտեղ հայերը նախընտրում են չաշխատել: Ռաջն ինքն է պատմում, որ Հնդկաստանի իր շատ ընկերներ գալիս են այստեղ միայն գումար վաստակելու համար, եւ Հայաստանում մնալու իր առաջարկներն այնքան էլ չեն գրավում: Շատերին է խորհուրդ տվել մնալ Հայաստանում:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը