կարևոր
1879 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-09 17:47

Քաթարի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգությունը կապահովի ՆԱՏՕ-ն

Քաթարի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգությունը կապահովի ՆԱՏՕ-ն

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության ժամանակ ՆԱՏՕ-ն օգնություն ցույց կտա Քատարին, որտեղ կանցկացվեն եզրափակիչ մրցաշարի խաղերը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը կապահովի աշխարհի գավաթի խաղարկության անվտանգությունը:

«Աջակցության մեջ ներառում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային նյութերից առաջացած սպառնալիքներին դիմակայելու ուսուցում», - պարզաբանել է ՆԱՏՕ-ն:

Դասընթացները կանցկացնեն Սլովակիան, Չեխիայում։ Նման պարապմունքների առաջին շարքն արդեն անցկացվել է մայիսին։

ՆԱՏՕ-ի տեղեկություններով, Ռումինիայում վարժանքներ կանցկացնեն VIP հյուրերի անվտանգությունն ապահովելու և ինքնաշեն պայթուցիկ սարքերը չեզոքացնելու համար։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: