17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յպա Աբեյվարդենան կդառնա երկրի նոր ղեկավարը։ Այս մասին, Newswire փոխանցմամբ, հայտնել է «Շրի Լանկայի մուսուլմանների կոնգրես» կուսակցության ղեկավար Ռաուֆ Հակիմը։
Նրա խոսքով,բողոքի ակցիաներից ու ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրավելուց հետո, խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրվել, և քաղաքական կուսակցությունները պահանջել են երկրի նախագահի և վարչապետի հրաժարականը։
Ըստ Ռաուֆ Հակիմի՝ նախագահի և վարչապետի հրաժարականների հարցում կոնսեսուսի չեն հասել, քանի որ վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհենը չի համաձայնել կատարել պահանջը։
Սակայն նախագահին ու վարչապետին, մի շարք քաղաքական կուսակցությունների ղեկավարների անունից, հրաժարականի պահանջով նամակ է ուղարկել խորհրդարանի խոսնակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շրի Լանկայում հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստացել, ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում: Մինչ այդ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը հասցրել էր հեռանալ նստավայրի տարածքից: