12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Եվրոպայում գրնցվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ինչպես հայտնի է, այս տարբերակներն ավելի արագ են փոխանցվում և, նախնական կանխատեսումներով, մինչև հուլիսի վերջ Եվրոպական երկրներում կդառնան գերիշխող։
Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել. դա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։
Ըստ գնահատականների` պատճառը սահմանափակումների թուլացումն է և ամառային արձակուրդներին ճամփորդությունների աճը։
«Դեղերի եվրոպական գործակալությունը» նախօրեին հայտարարել է, որ տարեցների շրջանում վարակի փոխանցման աճը սկսում է վերածվել ծանր հիվանդացության` կոչ անելով 60-79 տարեկաններին ստանալ խթանիչ դեղաչափը, իսկ 80 տարեկանից մեծերին` երկրորդ խթանիչը»։