05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Շրի Լանկայի մայրաքաղաքում շարունակվող անկարգությունների կապակցությամբ երկրի խորհրդարանը առաջիկա րոպեներին արտակարգ նիստ է գումարելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության Տելեգրամ ալիքը:
Ըստ աղբյուրի՝ Շրի Լանկայի գործող նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստ է ենթարկվել իշխող կուսակցության առաջնորդների ցանկացած որոշման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շրի Լանկայում հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստացել, ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում: Մինչ այդ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը հասցրել էր հեռանալ նստավայրի տարածքից: