12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Թուրքիայի բռնապետը պոպուլիզմը գործի է դրել եւ պատրաստվում է 2023 թվականի նախագահական ընտրություններին: 2023-ին ընտրական ռեկորդների ձգտող եւ երկու անգամ անընդմեջ վերընտրված Էրդողանը, չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամին, անդադար պարծենում է իր կերտած «Նոր Թուրքիայով», որի նպատակը տարածաշրջանային գերտերություն դառնալն է: Թուրքագետի գնահատմամբ չնայած ներքաղաքական դժգոհություններին, պոպուլիստ Էրդողանին հաջողվում է համոզել իր կողմնակիցներին, որ այդ խնդիրները հանուն մեծ գաղափարների են եւ իսլամիստը պետք է պատրաստ լինի այդ կտտանքներին: Թուրքագետները վստահ են՝ Էրդողանը վերընտրվելու է. քաղաքական դաշտում նրանից ավելի վառ կերպար դեռ չի հայտնվել:
Մրցակցություն լինելու է ոչ թե քաղաքական ուժերի, այլ Էրդողանի ժառանգների միջեւ: Բռնապետի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում, այն, որ վերջին շրջանում դժվարությամբ է քայլում լրագրողների աչքից չի վրիպել:
Ինչեւէ, սեփական կերպարի շուրջ պաշտամունք ձեւավորած Էրդողանի համար ծանր է լինելու աթոռը ժառանգին թողնելը,- թուրքագետների համար ավելի հետաքրքիր է՝ ինչպես է լինելու իշխանության փոխանցումը:
Երբ ընկնում է Էրդողանի վարկանիշը նա փոքրիկ պատերազմ է հրահրում ու հաղթում ոգեւորելով սեփական ժողովրդին:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, թուրքագետների գնահատմամբ, վառ քաղաքական գործիչ չէ եւ մրցակից չի կարող լինել:
Ընդդիմությունը, որը միավորվել է վեց կուսակցությունների դաշինքում, դեռ պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածուի անունը: Ընդդիմության թեկնածու է ցանկանում լինել «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները:
Ըստ հարցումների հավանական թեկնածու է Ստամբուլի քաղաքապետը՝՝ Իմամօղլուն,- Սաֆրաստյանն է ասում:
Էրդողանի երրորդ անգամ վերընտրվելու պարագայում, եթե անգամ ներքաղաքական բողոքի ալիք սկսվի, հեղաշրջման փորձն անհնար է, իրեն Սուլթան կարծող ղեկավարը չեզոքացրել է բոլոր հնարավորությունները,- վստահ է Ռուբեն Մելքոնյանը:
Մյուս տարին շրջադարաձային է լինելու Թուրքիայի համար, լրանում է Էրդողանի երկար սպասած հանրապետության 100 ամյակը, երբ, նրա համոզմամբ, Թուրքիան դառնալու էր տարածաշրջանային գերտերություն:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում