կարևոր
2218 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-09 13:23

Շրի Լանկայում պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը

Շրի Լանկայում պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը

Շրի Լանկայում բազամահազարանոց բողոքի ակցիաներ են։ Երկրի տարբեր մասերից մարդիկ եկել են մայրաքաղաք Կոլոմբո, հավաքվել այդ երկրի նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում են, որ նա հեռանա։ Այս մասին գրում է BBC-ն՝ նշելով, որ հայտնի չէ, արդյոք նախագահ Գոտաբայա Ռաջապակսան շենքի ներսո՞ւմ է, թե՞ ոչ։ Աղբյուրը նշում է, որ այս երկիրը տառապում է սանձարձակ գնաճի պատճառով, սննդամթերքի, դեղերի ու վառելիքի ներկրումը շատ դժվարացել է։

Իշխանությունները փորձել են  կանգնեցնել բողոքի ցույցերի անցկացումը՝ ուրբաթ երեկոյան սահմանելով պարետային ժամ, սակայն ցուցարարներին դա չի կանգնեցրել, պարետային ժամն էլ չեղարկվել է, քանի որ  քաղաքացիական հասարակության խմբերը, ընդդիմադիր կուսակցությունները կտրականապես դեմ են արտահայտվել դրան:

Շրի Լանկան սպառել է արտարժույթի պահուստները և դժվարությամբ է ներկրում սննդամթերք, վառելիք և դեղորայք:

Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի տելեգրամյան ալիքում։