կարևոր
2734 դիտում, 8 ամիս առաջ - 2022-07-09 13:10

Մնում է հասկանալ Նիկոլ Փաշինյանի ցնցումների պատճառները. Էդգար Ղազարյան

Մնում է հասկանալ Նիկոլ Փաշինյանի ցնցումների պատճառները. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան էդգար Ղազարյանը գրում է.

«Ցնցվածը

2021 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հայիթի նախագահի սպանության կապակցությամբ՝ նշելով, որ «խորապես ցնցված է և վշտացած»։
Ուղիղ մեկ տարի անց, 2022 թվականի հուլիս 8-ին Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ նախկին վարչապետի սպանության կապակցությամբ՝ նշելով․ «Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից»։

Մնում է հասկանալ Նիկոլ Փաշինյանի ցնցումների պատճառները և կրել ցնցումների մեջ գտնվող վարչապետի գործունեության աղետալի հետևանքները»։