կարևոր
1123 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-09 12:26

Անդրանիկքոչարյանները, լինելով պարտության պատասխանատուն, մեղադրում են իրենց իսկ նշանակած Գասպարյանին. Սենոր Հասրաթյան

Անդրանիկքոչարյանները, լինելով պարտության պատասխանատուն, մեղադրում են իրենց իսկ նշանակած Գասպարյանին. Սենոր Հասրաթյան

Գեներալը, լինելով բարձրագույն սպայական կոչում, ենթադրում է ոչ միայն երկարամյա զինվորական ծառայություն կամ ակադեմիական կրթություն, այլև առաջին հերթին անցած մարտական փառավոր ուղի և, որ շատ կարևոր է, ճակատագրական մարտերում իր բնատուր հրամանատարական տաղանդով բեկումնային նշանակության հաղթանակներ կերտող... Պատահական չէ, որ գեներալին հաճախ տրվում է Զորավար պատվանունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Ժամանակ առաջ Հայոց բանակի շարքերում կային այդպիսի գեներալներ, որոնք, ցավոք, 2018-ի հայտնի դեպքերից հետո, պաշտոնազրկվելով, իրենց տեղը զիջեցին բանակի բարձրագույն հրամկազմի այն ներկայացուցիչներին, որոնց ծանրակշռ մասն՝ ունենալով գեներալական ուսադիրներ կրելու իրավունք, ավաղ, ինչպես ցույց տվին 44-օրյա պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած և առայսօր տեղ գտնող ոչ հայանպաստ զարգացումները, չուներ Զորավարին հատուկ մարտական գործողություններ պլանավորելու և ղեկավարելու գեներալական կարողություններ...

Այս ամենից հետո, թերես, «արդար» է, երբ անդրանիկքոչարյանները՝ լինելով երկրի ռազմաքաղաքական պարտության գլխավոր պատասխանատուններն ու մեղավորները, «պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան հաստատելու» համար մեղադրում են իրենց իսկ կողմից ԶՈւ ԳՇ պետ նշանակված Օնիկ Գասպարյանին, վաղն էլ կմեղադրեն գեներալական ուսադիրներով որևէ կորպուսի հրամանատարի, որին շնորհել են հերոսի կոչում, մյուս օրը՝ մեկ այլ հրամանատարի, որն արժանացել է գեներական աստղերի և այդպես շարունակ... Իսկ անտեղյակ ու դյուրահավատ ժողովուրդը կլսի անդրանիկներին և նորից ու կրկին կանիծի «նախկիններին...»

Սա է մեր դաժան ու անարդար իրականությունը... Իսկ ինչ վերաբերում է Գեներալ երևույթին, ապա դա նախևառաջ խելքով ու գործով վաստակած ՊԱՏԻՎ է, նոր միայն կոչում...»,-գրել է նա: