կարևոր
916 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-09 09:56

Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. «Ժողովուրդ»

Ռոմանոս Պետրոսյանը դատարանում պարտվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում: Կհիշեք՝ 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից:

Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 6-ին վարչական դատարանը որոշում է կայացրել Սայադյանին վերականգնել նախկին պաշտոնին, այսինքն՝ դատարանը որոշել է, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ Մեխակ Սայադյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հանձնարարականը անհիմն է, եւ Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրենը պետք է վերադառնա աշխատանքի:

Կբողոքարկի նախարարությունը, թե ոչ, առայժմ հայտնի չէ: Փաստ է մեկ բան՝ նախկին նախարար, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում