08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատի մարզում եւս «Քաղպայմանագիր» կուսակցությունը տարածքային խորհուրդների ընտրություն է իրականացնելու: Գրեթե բոլոր համայնքներում արդեն նախապես որոշել են, թե ովքեր են ընտրվելու խորհրդի նախագահի պաշտոնում: Վեդիում կոկորդիլոսագետին՝ Գարիկ Սարգսյանին են շնորհելու այդ տեղը, Արտաշատում՝ համայնքի ղեկավար, երբեմնի ՀՀԿ-ական Կառլեն Մկրտչյանին:
Մասիսում դեռ չեն կողմնորոշվում․ երկու թեկնածու կա՝ Ժորա Զուրաբյանը եւ ոմն Կարո: Բայց Արարատի մարզում դեռ անորոշություն է տիրում: Այստեղ ՔՊ դիրքերը թույլ են, համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շուրջ չկա կոնսենսուս, փորձում են ուժեղ մարդ գտնել, որ կուսակցական ակտիվ աշխատանքներ տանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում