05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Դավիթը «Մաունթի» լեռնային խոտաբույսերից թեյեր արտահանող ընկերության հիմնադիրն է: Վերջին ամիսներին նշում է՝ ոչ միայն ինքը, այլեւ հայ գրեթե բոլոր արտահանողները բազմաթիվ խնդիրների են բախվել: Դրանցից մեկը դոլարի էժանացումն է: Նրա խոսքով՝ թեեւ այդ մասին բարձրաձայնվում է, սակայն կառավարությունը դեռեւս միայն քննարկում է իրավիճակը:
Այն տպավորությունը, որ արտահանողների համար դրամն ինչքան թույլ լինի այդքան լավ, սխալ է,- ասում է Նարեկ Ալեքսանյանն ու շարունակում, ուղղակի, պետք են խաղի հստակ կանոններ յուրաքանչյուր բիզնես ծրագրելու համար:
Փոխարժեքի տատանմանը գումարվեցին՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի խնդիրները: Լարսի հարցը կա, եւ այնքան ժամանակ է լինելու, քանի դեռ միակ ճանապարհն է: Հետեւաբար, Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ թե՛ գործարարների քանակի աճի, թե՛ հնարավորությունների աճի դեպքում խնդիրն աստիճանաբար արդիականանալու է՝ սահմանափակ թողունակության հետեւանքով:
Գործարարն առաջարկում է ավիաբեռնափոխադրման տարբերակը:
Փորձագետը շեշտում է՝ կան պետական մարմիններ, որոնք հենց նրա համար են, որ լինեն թե՛ գյուղացու կողքին, թե՛ գործարարի եւ թե՛ արտահանողի:
Գլխավոր դրամատունը դեմ է դրամն արհեստականորեն արժեզրկելուն` համարելով, որ այն կհանգեցնի գնաճի նոր ալիքի:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում