կարևոր
1303 դիտում, 8 ամիս առաջ - 2022-07-08 20:08

Հրաչյա Քոչարի յոթերորդ շենքում վնասվել են կոյուղու խողովակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնակելի շենքի կոյուղու վնասված խողովակից թափվող գարշահոտ ջրերը մի քանի օր է՝ լճացել են մարդկանց ոտքի տակ. Հրաչյա Քոչարի 7 շենքի բնակիչների ահազանգերն այդպես էլ մնացել են անտեսված: Շքամուտքն այժմ էլ նույն վիճակում է: 
Տիկին Ֆլորայի բնակարանը հենց առաջին հարկում է. վթարի պատճառով բացի տհաճ հոտից անգամ տան պատերն են խոնավացել: Ցույց է տալիս բողոք-դիմումները եւ լուսանկարները, որոնք օրեր առաջ է ուղարկել թե քաղաքապետարան, թե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Պատասխան չկա:  
Համատիրության ղեկավարն էլ հույս չի տալիս՝ պետք է սպասեն մինչեւ երկուշաբթի: Ասում է՝ խնդիրը խորքային է, պետությունը նախատեսում է աշխատանքներ, սակայն թե երբ՝ հստակ ինքն էլ չգիտի 
Բնակիչները դժգոհում են՝ գումարները պարտաճանաչ վճարում են, բայց վնասված խողովակների հարցն առայսօր չի լուծվել: Ասում են՝ այլեւս չեն վճարելու այդպես էլ չիրականացված աշխատանքների համար:

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը