Թշնամու կրակոցներից հետո Վայոց Ձորի Ելփին գյուղում իրավիճակը հանդարտ է: Գյուղապետը մեզ հետ զրույցում հորդորում է չանհանգստանալ: Մի մեքենա է վնասվել կրակոցներից: Մեջը, բարեբախտաբար, ոչ ոք չի եղել:
Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր. ժամը 16-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ելփին գյուղի մոտի հայկական մարտական դիրքերի, ինչպես նաեւ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Թե՛ ընդդիմադիր պատգամավորը, թե՛ ռազմական փորձագետներն ընդգծում են, որ այս հատվածում Ադրբեջանի զինուժն առաջ է եկել դեռ 2018 թվականի ամռանը՝ թավշա հեղափոխությունից հետո, ինչի հետեւանքով թիրախային են դարձել ոչ միայն մերձակա համայնքներն, այլեւ Երեւան-Երասխ-Գորիս միջպետական մայրուղին: Փորձագետները կանխատեսում են, որ այս փուլում Ադրբեջանի ռազմական ակտիվությունը հենց Նախիջեւանի կողմից է դրսեւորվելու:
Դավիթ Ջամալյանի վերլուծությամբ՝ սահմանի այդ հատվածում հավանական լարվածությունը ներկայացվելու է որպես լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք՝ իր հետ բերելով նոր զիջումներ:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում