կարևոր
913 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-08 15:24

Ինչպիսին է հուլիսի 9-ի եղանակային կանխատեսումը

Ինչպիսին է հուլիսի 9-ի եղանակային կանխատեսումը

Ուշադրություն

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևանում հուլիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +32 աստիճան տաքություն: