կարևոր
1429 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-08 15:11

Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակել է նախկին զինվորականը․ Ճապոնիան Հայաստան չէ, և վե՛րջ․ Արեգնազ Մանուկյան

Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակել է նախկին զինվորականը․ Ճապոնիան Հայաստան չէ, և վե՛րջ․ Արեգնազ Մանուկյան

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ իրականացրած Տեցույա Յամագամին հայտարարել է, որ դժգոհ էր նախկին վարչապետի վարած քաղաքականությունից և ուզում էր սպանել նրան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Կրակողը 41 տարեկան է, նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։

Ճապոնիայի նախկին վարչապետը սև ու սպիտակի չի բաժանել ճապոնացիներին, պատերազմ չի բերել իր երկրի գլխին, պարտություն չի կրել պատերազմում, Ճապոնիայի բյուջեն չի մսխել, իր ընտանիքի անդամներին, բարեկամներին ու ծանոթներին պաշտոնների չի նշանակել, ասֆալտի տենդերներ շահել չի տվել, չի հայտարարել, որ Կուրիլյան կղզիներից պետք է հրաժարվել ու խաղաղ ապրել, դատավորների վզին չի դրել։ Շատ բաներ չի արել Ճապոնիայի նախկին վարչապետը, բայց, փաստորեն, արժանացել է Ճապոնիայի քաղաքացու դժգոհությանը։

Յամագամին չգիտի, թե ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում, այլապես ներողություն կխնդրեր մահափորձի համար։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ Հայաստանում, եթե Յամագամին ՀՀ քաղաքացի լիներ»։