08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում Է, որ ԱՄՆ-ը բավականաչափ չի անում Կիեւին աջակցելու համար: Այդ գնահատումը նա շարադրել Է հուլիսի 7-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Միացյալ Նահանգներն օգնում Է Ուկրաինային, շատ Է օգնում, բայց դա բավականաչափ չԷ հաղթելու համար,- հայտարարել Է Զելենսկին:- Մենք ցանկանում ենք այդ օգնության մեծացում: Մենք կռվում ենք մեր տարածքի համար, մենք չենք ցանկանում, որ այլ երկրներից մարդիկ կռվեն մեր տարածքի համար: Բայց ԱՄՆ-ը համաշխարհային տնտեսություն Է եւ կարող Է մեզ օգնել ինչպես զենքով, այնպես Էլ ֆինանսներով»: «Բացի դրանից, ԱՄՆ-ը կարող Է ազդել Եվրոպայի երկրների որոշումների վրա, խոսքը վերաբերում Է նաեւ քաղաքական աջակցությանը»,- շարունակել Է Ուկրաինայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ «Եվրոպայի որոշ երկրներ հավասարակշռություն են ցանկանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, բայց նրանք սկսել են օգնել մեզ ԱՄՆ-ի պատճառով»: Ուկրաինայի նախագահը հույս Է հայտնել, որ Բայդենն այցով կլինի իր երկրում: «Մենք կցանկանայինք նախագահ Բայդենին տեսնել Ուկրաինայում: Ես լսել եմ, որ նա հավանություն Է տալիս այս գաղափարին,- ասել Է Զելենսկիին:
- Կան անվտանգության հետ կապված մի շարք հանգամանքներ, որոնք գոյություն ունեն այդ այցի ճանապարհին»: Նրա կարծիքով՝այդ այցը կօգնի Ուկրաինային: «Ուկրաինացիները պաշտպանում են ԱՄՆ-ին, ԱՄՆ-ի նկատմամբ վսհահությունը շատ բարձր Է, ինչպես եւ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի եւ Բալթիկայի երկրների նկատամամբ»,- ասել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: