17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել Է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի ֆոնին: Այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնավորապես, ԼԴԿ-ն իր բոլոր թեկնածուներին խնդրել Է այս պահին հրաժարվել ցանկացած փողոցային ելույթներից: Աբեի դեմ մահափորձը կատարվել Է հենց նման միջոցառումներից մեկի ընթացքում: Միեւնույն ժամանակ, ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են երկրի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունում, որն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն Է, Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտությունների անցկացման ժամկետները, որոնք պլանավորված են հուլիսի 10-ին, չեն փոխվել նախկին վարչապետ Աբերի դեմ մահափորձից հետո:
Աբեի դեմ մահափորձը տեղի Է ունեցել ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ, երբ նա ճառով հանդես Էր գալիս Նարա քաղաքում հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ ընտրարշավի շրջանակներում: 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել Է նրա թիկունքին: Աբեն հոսպիտալացվել Է կրծքի եւ պարանոցի վերքերով: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Աբեն գտնվում Է «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», բայց նրա մահը հաստատված չԷ: Հարձակվողը ձերբակալված Է, նրա դրդապատճառները հայտնի չեն: Հաղորդվում Է, որ ավելի վաղ նա ծառայել Է Ճապոնիայի ռազմածովային ուժերում: