կարևոր
664 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-08 09:34

ՔՊ-ն Սյունիքում խորհուրդներ է ընտրում․ «Հրապարակ»

ՔՊ-ն Սյունիքում խորհուրդներ է ընտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում եւ Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու: Երեւանից կուսակցական պատվիրակություն կմեկնի մարզ։ Մենք տեղեկացանք, որ Մեղրին իր կուրացիայի տակ է վերցրել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, առավել թեժ մրցակցություն սպասվում է Կապանում, որտեղ խորհրդի նախագահի երկու հավակնորդ կա՝ զարմիկներ Դավիթ Դանիելյանն ու Նարեկ Բաբայանը։ Չի բացառվում, որ երրորդն էլ միանա:

Պակաս ուշագրավ չեն լինի Մեղրիի ընտրությունները։ Այստեղ ՔՊ խորհրդի նախագահի պաշտոնի համար պայքարում են համայնքի ղեկավարի նախկին ԺՊ, կարատեիստ Արարատ Թումանյանը եւ համայնքապետարանի կոմունալ բաժնի նախկին պետ Արթուր Աթանեսյանը: Չնայած տեղի ՔՊ-ականները դեմ են Թումանյանին՝ համարում են, որ նրա պատճառով է ՔՊ-ն պարտվել ՏԻՄ ընտրություններում, սակայն Թումանյանը չի հանձնվում: Նախօրեին էլ նա հանդիպել է Աննա Հակոբյանի հետ: Չնայած նման բան նախատեսված չի եղել, սակայն Թումանյանը հատուկ այցելել է Խաչաց տուն, որտեղ հյուրընկալվել էր վարչապետի կինը:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։