17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Սա Նիկոլ Փաշինյանն ասել էր դեռ մարտին: Ադրբեջանից հրապարակային արձագանքում են այսօր: Օկուպանտ երկրի արտգործնախարարը ասում է՝ Երեւանի այդ առաջարկը մերժել են: Ավելի քան մեկ տարի Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ու դիրքավորված թշնամին հայտարարում է, թե իբր կանգանած է իր սահմաններին:
Մինչդեռ կան բոլոր ապացույցները, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում են. վստահեցնում է ադրբեջանագետը:
Ջեյհուն Բայրամովը պնդում է, թե զորքերի հայելային հետքաշման մասին Երեւանի առաջարկի պատճառով էր, որ սահմանազատման հանձնաժողովների ձեւավորման գործընթացը բարդ ստացվեց: Բայց, փաստորեն, հանձնաժողովներն արդեն ձեւավորված են, առաջին հանդիպումը կայացել է:
Ադրբեջանագետի գնահատմամբ՝ Բաքուն իր ուժերը մեր երկրից դուրս չի բերում՝ սահմանազատման գործընթացում Երեւանի վրա ճնշում գործադրելու համար:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում