12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հուլիսի 1-ից արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախից: Ավելին՝ ոչ միայն ցորենի ու գարու, այլ նաեւ դրանց սերմացուների արտահանումը:
Արցախի գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նախկինում տարեկան հավաքում էին 80-ից 150.000 տոննա ցորեն: Այն hայկական երկու հանրապետությունների ընդհանուր պահանջարկի մոտ 25 տոկոսն է: Հիմա, երբ ցորենի դաշտերի մեծ մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ հացահատիկը միայն Արցախին է բավարարելու՝ ասում է պատգամավորը:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարն այս որոշումը կարեւոր քայլ է համարում, որովհետեւ, ասում է՝ Արցախում կան անվտանգության ու հաղորդակցության ուղիների խնդիրներ, ուստի հացահատիկի յուրաքանչյուր կիլոգրամն ունի մեծ նշանակություն:
Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է չքնեն ու գիշեր-ցերեկ մտածեն, թե ինչպիսի առաջնահերթ տարբերակներ կարելի է գտնել արցախցիներին օժանդակելու համար:
Հացահատիկի հիմնական մասը Հայաստանը ներկրում Է Ռուսաստանից: Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ այն, որ հիմա Ռուսաստանը հնարավոր է արգելի կամ նվազեցնի արտահանումը մեր երկիր՝ քիչ հավանական է, բայց չի բացառում, ու հիշեցնում է՝ Լարսի խնդիրը:
Մեր հարեւան Վրաստանը նույնպես՝ հուլիսի 4-ից մեկ տարով ցորենի եւ գարու արտահանումն արգելելու որոշում է կայացրել: Արթուր Խաչատրյանը այստեղ քաղաքական խնդիր չի տեսնում: Ասում է՝ դա ընդամենը սեփական շուկան պաշտպանելու հարց է: Հիշեցնում է՝ նախորդ տարի հենց ինքն է առաջարկել արգելել Հայաստանից կարտոֆիլի արտահանումը, որը չարվեց, եւ քանի որ շատ ցածր էր բերքատվությունը, ունեցանք այդքան բարձր գին:
Պետք է ավելացնել ցորենի ցանքատարածքները պետական օժանդակությամբ, վստահեցնում է Հարությունյանը, ինչն այս պահին, նրա խոսքով, բացառապես չի արվում:
Հայաստանում հացահատիկի ցանքատարածությունները 20 տոկոսով են նվազել: Մշակվող տարածքների բերքատվությունը նվազել է 40 տոկոսով:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում